Ժամացույցների Էվոլուցիան

Անհավանական ճանապարհորդություն դարերի միջով

2024-06-12

Ժամացույցների էվոլուցիան շատ հետաքրքիր ճամփորդություն կարելի է համարել, որը դարերի ընթացքում է եղել և իր մեջ տարբեր տեխնոլոգիական առաջընթացներ է ներառում և դրանից զատ նաև տարբեր մշակութային ազդեցություններ կրում իր մեջ։ 

Ամենաառաջին ժամանակաչափ սարքը համարվում է արևային ժամացույցը։ Օրվա ժամը նշելու համար, արևային ժամացույցները օգտագործում էին արևի ստվերի դիրքը։  

Սրան հաջորդեց ջրային ժամացույցը, որը ստեղծվել է հին հույների կողմից։ Ջրային ժամացույցները չափում էին ժամանակը՝ հիմնվելով ջրի կարգավորող հոսքի վրա՝ մեկ տարայից մյուսը լցնելիս։ 

Իսկ ահա 13-րդ դարում ի հայտ եկան մեխանիկակական ժամացույցները, որոնք իսկական հեղափոխություն արեցին այս ոլորտում։ Ի դեպ առաջին մեխանիկական ժամացույցներն ի հայտ են եկել եվրոպական վանքերում։
 
Իսկ ահա 15-րդ դարում հայտնագործեցին զսպանակով ժամացույցները։ Այս նորամուծությունը սկիզբ դրեց, ավելի շարժական և փոքր ժամացույցների ստեղծմանը։

1656 թվականին հոլանդացի գիտնական Քրիստիան Հյուգենսը ստեղծեց առաջին ճոճանակային ժամացույցը, որը բավականին ճշգրիտ ժամանակացույց էր։ Ճոճվող մեխանիզմը այնուհետև լայնորեն կիրառվեց ժամագործության մեջ։ 

16-րդ դարում ի հայտ եկան գրպանի ժամացույցները, որոնք կարևոր աքսեսուար դարձան մարդկանց համար:
 
20-րդ դարում մեծ տարածում գտան էլեկտրական և քվարցային ժամացույցները, որոնք էլ ավելի ճշտգրիտ էին ցույց տալիս ժամանակը։ 

Ատոմային ժամացույցները, որոնք հայտնագործվեցին հետագայում, մինչ այժմ համարվում են ամենաճշտգրիտը, որոնք օգտագործում են ատոմների թրթռումները ժամանակը չափելու համար։ Սրանք համարվում են համաշխարհային ժամանակաչափերի հիմքը և կարևոր են ժամանակակից  տեխնոլոգիաների համար, ինչպիսիք են GPS-ը և հեռահաղորդակցությունը։ 

Իսկ ահա թվային և խելացի ժամացույցները իսկական հեղափոխություն էին, որոնք իրենց մեջ բազմաթիվ ժամանակակից տեխնոլոգիաներ են ներառում և օգնում դրանց կիրառման մեջ։ 

Իսկ ահա Chakhoyan's Gallery-ի ժամացույցներում կգտնեք հնի և ժամանակակիցի միաձուլումը, որոնց դիզայներական լուծումները շատ խորհրդանշական են։