Մեր մասին

Բրենդի նախապատմությունը սկիզբ է առնում Ավստրալիայում՝ 1997 թվականից, երբ հիմնադիր Սերգո Չախոյանը սկսում է ուսումնասիրել ոսկերչություն:

2005 թվականին Չախոյանը Հայաստանում սեփական ուժերով հիմնում է իր առաջին արհեստանոցը, որտեղ ստեղծագործում է միայնակ, իսկ այսօր, Сhakhoyan's Gallery-ին իր գործունեությունն է ծավալում մեծ թիմով։

Chakhoyan’s Gallery-ն ամբողջ աշխարհում շարունակում է լինել ճաշակ և յուրահատուկ ոճ թելադրողը:

Մեր աշխատանքները ձեռագործ են

Chakhoyan's Gallery-ի լյուքս դասի պրոդուկտները մանրակրկիտ աշխատանքի, որակի և գեղեցկության համադրությունն են։
Մենք առանձնահատուկ վերաբերմունք ենք ցուցաբերում յուրաքանչյուր պրոդուկտի ստեղծմանը։
Chakhoyan's Gallery-ի պրոդուկտները կարող են դառնալ լավագույն նվերը ձեր հարազատների համար։

Մեր խանութ-սրահը

Դուք կարող եք գտնել մեր խանութ-սրահները և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս։ Հասցեներն են՝ Խորենացի 33 և ԱՄՆ 620 S GLENDALE AND UNIT D GLENDALE CA 91205։ Chakhoyan's Gallery-ի համար առաջնային է ոչ միայն բարձրորակ պրոդուկտների ստեղծումը, այլ նաև էսթետիկ և հարմարավետ սրահում բարձրակարգ սպասարկման ապահովումը։ Հիշեցնենք նաև, որ յուրաքանչյուր պրոդուկտ տրամադրվում է բարձրակարգ փաթեթավորմամբ։