Ինչպե՞ս ստեղծվեց շախմատը ու ինչ ստացավ դրա դիմաց այն ստեղծողը
2024-06-29
Ըստ ավանդության, Հնդկաստանի թագավորներից մեկն իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքից թագավորն այնքան էր ոգևորվել, որ դարձել էր շատ ինքնահավան։ Նա չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։
Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ոչինչ է, որ չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների և նրանց պաշտպանության։ Սիսսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը։ Այդ խաղը շատ է դուր գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար։
Իմաստուն հնդիկն ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»։ Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ։ Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն ի վիճակի չէ վճարելու:
Շախմատի խաղի տրամաբանությունն էլ այդպիսին է, որի մասին հետագա հրապարակումներում կխոսենք:
Իսկ Chakhoyan's Gallery-ում կգտնեք շախմատի օրիգինալ տեսականի, որը յուրաքանչյուր պարտիա էլ ավելի հետաքրքիր կդարձնի: