Ի՞նչ խորհուրդ ունեն սրբապատկերները և ո՞ր դեպքում են դրանք հայտնվում եկեղեցում
2024-06-12
Սրբապատկերը իր մեջ կրում է քրիստոնեական հոգևոր մշակույթն և գեղարվեստական մտածողությունը:
Մեր Եկեղեցում սրբապատկերներն առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք զարդարում են Ս. Սեղանը, եկեղեցու դասի, տաճարի և զավթի որմերն ու սյուները:
Այդ պատկերների առջև է, որ մենք սովորաբար մոմ ենք վառում և աղոթում, սակայն քչերն են ծանոթ սրբապատկերների իրական նշանակությանը և դերին:
Տեսնելով պատկերը՝ մենք մտովի դիմում ենք պատկերվածին: Դա կատարվում է Սուրբ Հոգու ներգործմամբ. աստվածային շնորհը, որ առկա է սրբապատկերում, մեզ է տրվում հանուն նրա վրա պատկերվածի:
Մեր Եկեղեցում սրբապատկերն օգտագործվում է ավանդաբար, առանց դավանաբանական բանաձևման:
Հիսուս Քրիստոսի, Խաչի, Աստվածամոր պատկերները երկրպագելի են, իսկ սրբերի պատկերները միայն պատվելի կամ մեծարելի:
Մեր Եկեղեցում սրբապատկերը գործածելի է դառնում միայն հատուկ կարգով օրհնվելուց և օծվելուց հետո:
Իսկ Chakhoyan's Gallery-ի սրբապատկերները լավագույն նվերն են քրիստոնեական արժեքները հարգող և հավատք ունեցող մարդկանց համար: